ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Մադրիդում հայերը մեծ ցույց են արել

Մադրիդում հայերը մեծ ցույց են արել
20.10.2020 | 21:32

Մադրիդում հայերը Իսպանիայի տարբեր քաղաքներից հավաքվել և բազմահազարանոց ցույց են արել: Նրանք բացականչել են, որ Ալիևը և Էրդողանը մերօրյա Հիտլեր են: «Իսպանիա, արթնացիր, հայերի դեմ ցեղասպանություն է, Արցախը Հայաստանն է և այլն: Ցուցարարների հետ հանդիպել են պատգամավորներ, որոնց ներկայացրել են իրականությունը:

Դիտվել է՝ 4282

Մեկնաբանություններ